«Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Ժիրոնային»
Հյուրերի կազմում աչքի ընկան Կոկեն, Քոնոր Գալահերը և Անտուան Գրիզմանը:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» 18 խաղից հետո վաստակած 37 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական:
«Ժիրոնան» 15 միավորով զբաղեցնում է 18-րդ տեղը (17 խաղ)։
Երկու թիմերն էլ իրենց հաջորդ հանդիպումները կանցկացնեն հունվարի 4-ին. «Ատլետիկոն» արտագնա խաղում կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ: «Ժիրոնան» հյուրընկալվելիս կխաղա «Մալյորկայի» դեմ:
Աղբյուրը`ArmSport.am


