Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնության մրցանակային ֆոնդը՝ 1 մլն դրամ
Հունվարի 27-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում կանցկացվի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը, որը նվիրված է: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջնությունը կմեկնարկի 14:00-ին: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով: Ժամակարգը՝ 10 րոպե մինչեւ խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:
Մրցաշարում հաշվարկվելու են միջազգային արագ շախմատի վարկանիշները: Մրցանակային ֆոնդը 1.000.000 դրամ է:


