չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Աշխարհի առաջնությունում հայ պատանի շախմատիստներն առաջատարների շարքում են

Աշխարհի առաջնությունում հայ պատանի շախմատիստներն առաջատարների շարքում են

Հայ պատանի շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Մանվել Առաքելյանը 5 հնարավորից ունի 4.5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում Տիգրան Համբարձումյանը ունի 3.5 միավոր, իսկ Տիգրան Սողոմոնյանը՝ 2 միավոր:
 
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանը ունի 4 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը ունեն 3.5 միավոր։
 
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը ունի 4 միավոր և կիսում է 6-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 3.5 միավոր:
 
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 3 միավոր:
 
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը ունի 3 միավոր:
 
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 3 միավոր:
 
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

  • Կիսվել: