Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքելով 14.833 միավոր` դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Աշխարհի չեմպիոն դարձավ ՕԽ չեմպիոն Կարլոս Յուլոն Ֆիլիպիններից:


