շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արոնյանը մեկ միավոր է զիջում առաջատարին. Satty Zhuldyz

Արոնյանը մեկ միավոր է զիջում առաջատարին. Satty Zhuldyz

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում է արագ և կայծակնային շախմատի Satty Zhuldyz միջազգային մրցաշարը, որի 12 մասնակիցների թվում են Հայկ Մարտիրոսյանն ու ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը:

Մրցաշարի մրցումային առաջին օրը կայացան արագ շախմատի մեկնարկային 4 տուրերը: Մեկնարկում ավելի հաջող էր Արոնյանի ելույթը: Նա մրցաշարը սկսեց ուզբեկ Ջավոխիր Սինդարովի նկատմամբ սևերով տարած հաղթանակով: Հաջորդ տուրերում Լևոնը հաշտություն կնքեց չինացի Հոու Յիֆանի, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի և ուզբեկ Ջախոնգիր Վախիդովի հետ:

Հայկ Մարտիրոսյանը մեկնարկային տուրում պարտվեց հնդիկ Էրիգայսի Արջունին, ապա հաշտություն կնքեց ռուսաստանցի Կատերինա Լագնոյի հետ: 3-րդ տուրում հայ գրոսմայստերն առաջին հաղթանակը տարավ Ջավոխիր Սինդարովի հետ մրցախաղում: Հայկը մրցումային առաջին օրն ավարտեց Հոու Յիֆանից կրած պարտությամբ:

4 տուրից հետո Լևոն Արոնյանը 2,5 միավորով Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Նա մեկ միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող Էրիգայսի Արջունին: Հայկ Մարտիրոսյանը 1,5 միավորով 11-րդ տեղում է:

  • Կիսվել: