կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արոնյանը երկրորդն է «Satty Zhuldyz»–ում

Արոնյանը երկրորդն է «Satty Zhuldyz»–ում

Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը (հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո) Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված «Satty Zhuldyz» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
 
Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր, բոլոր պարտիաներն ավարտեց առանց պարտության։ Նա 1,5 միավորով զիջեց հնդիկ Արջուն Էրիգաիսին, որը 9,5 միավորով գրավեց առաջին տեղը։
 
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 5-րդն է` վաստակած 5,5 միավորով. երեք հաղթանակ, նույնքան պարտություն և հինգ ոչ-ոքի։ Սակայն Մարտիրոսյանը հաղթանակ է տարել այնպիսի փորձառու գրոսմայստերների նկատմամբ, ինչպիսիք են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը և համաշխարհային շախմատային օլիմպիադայի հաղթող, Ուզբեկստանը ներկայացնող Ջավոհիր Սինդարովը:
Մրցաշարում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկը (7 միավոր) և աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (6 միավոր):
Հիշեցնենք՝ «Satty Zhuldyz» արագ ու կայծակնային շախմատի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 20-ին, կավարտվի ապրիլի 25-ին։ Ապրիլի 24-ին շախմատիստները կխաղան երկշրջանի բլից: Նշենք, որ կայծակնային մրցաշարի վարկանիշային ֆավորիտներն են Լևոն Արոնյանը (2815) և Հայկ Մարտիրոսյանը (2770):

  • Կիսվել: