շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Արման Ծառուկյանը անհավանական գրազ է առաջարկել Իլիա Թոփուրիային

Արման Ծառուկյանը անհավանական գրազ է առաջարկել Իլիա Թոփուրիային

UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը 500 հազար դոլարի գրազ է առաջարկել նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիային՝ նրա հետ տիտղոսային մենամարտ անցկացնելու համար, գրում է armsport.am-ը:

«Ես կարող եմ 500 հազար դոլար խաղադրույք կատարել նրա պարտության վրա։ Եթե ես հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա, իսկ եթե հակառակը պատահի, ապա ես այդ գումարը կտամ նրան։ Եթե նա դա ուզում է, ապա ես պատրաստ եմ։ Կարող ենք պարզապես ձեռք սեղմել և կռվել»,- նշել է Ծառուկյանը YouTube-ի Overdogs Podcast ալիքում՝ Մայք Փերիի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Իլիա Թոփուրիան UFC 317 մրցաշարի գլխավոր մենամարտում առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Չարլզ Օլիվեյրային և դարձավ թեթև քաշային կարգի նոր չեմպիոն։ Ծառուկյանն էլ ավելի վաղ հաղթել էր Օլիվեյրային, ինչի շնորհիվ իրավունք էր ստացել մասնակցելու տիտղոսային մենամարտի։

 

  • Կիսվել: