չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Արման Ծառուկյանի եւ Դեն Հուքերի հայացքների մենամարտը Դոհայում (տեսանյութ)

Արման Ծառուկյանի եւ Դեն Հուքերի հայացքների մենամարտը Դոհայում (տեսանյութ)

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը եւ 6-րդ համար, նորզելանդացի Դեն Հուքերն առաջին հայացքների մենամարտն են ունեցել Դոհայում (Կատար)։ Նրանք օկտագոն դուրս կգան իրար դեմ նոյեմբերի 22-ին։

28-ամյա Արման Ծառուկյանը UFC-ի նախորդ մենամարտում այս տարվա ապրիլի 13-ին Լաս Վեգասում հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։

35-ամյա Հուքերը նախորդ մենամարտն անցկացրել է 2024թ․ օգոստոսի 17-ին Ավստրալիայում եւ հաղթել է լեհ Մատեուշ Գամրոտին։

  • Կիսվել: