շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արման Ավագյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ և վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Արման Ավագյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ և վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 79 կգ քաշային Արման Ավագյանը պարտություն կրեց կիսաեզրափակիչ գոտեմարտում: Արմանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 5-1 հաշվով հաղթել բուլղարացի Միխայիլ Գեորգիևին։

1/4 եզրափակչում Արմանը մրցել էր ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ և հաղթանակ տարել նույն՝ 5-1 հաշվով։

Կիսաեզրափակչում Արմանը մրցում էր հույն Գեորգիոս Կոգիումցիդիսի հետ և գոտեմարտի ընթացքում հաղթում էր 10-0 հաշվով: Սակայն Արմանը չկարողացավ պահել հաղթական հաշիվը և պարտվեց 10-12 հաշվով: Վաղը նա կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ Նա վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար:

  • Կիսվել: