ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի բասկետբոլի թիմը ՀՀ առաջնությունից հաղթանակով է վերադարձել

Արցախի բասկետբոլի թիմը ՀՀ առաջնությունից հաղթանակով է վերադարձել

Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի բասկետբոլի թիմը մինչև 14 տարեկանների ՀՀ առաջնությունում գրավել է մրցանակային 1-ին հորիզոնականը։ Այսօր՝ մայիսի 14-ին, Ստեփանակերտում դիմավորել են մարզիկներին։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի բասկետբոլի թիմի մարզիչը նշել է, որ մրցույթն անց է կացվել երկու շրջափուլով։

Բնութագրությունը հասանալի չէ

«Առաջնությանը մասնակցում էր ութ թիմ՝ վեցը Երևանից, մեկը՝ Արթիկից, և մեր թիմը։ Ունեցել ենք 14 խաղ, որից 12-ը ավարտել ենք հաղթանակով։ Մեր պատրաստվածության, քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացանք ցանկալի արդյունք գրանցել»,-ասել է մարզիչը։

Բնութագրությունը հասանալի չէ

Թիմի անդամ Արման Բեգլարյանի խոսքով՝ մարզչի ու թիմակիցների համախմբված ու լավ աշխատանքի արդյունքում է հաղթանակը նվաճվել։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Գեղեցիկ ու արդյունավետ խաղի միջոցով կարողացանք գրավել մրցանակային 1-ին հորիզոնականը։ Հետագայում ևս կփորձենք նորանոր հաղթանակներ գրանցել և բարձր պահել մեր Արցախ աշխարհի պատիվը»,-ընդգծել է մարզիկը։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: