կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցի մարզիկը մրցանակային տեղ է գրավել ՀՀ Ձյուդոյի առաջնությունում

Արցախցի մարզիկը մրցանակային տեղ է գրավել ՀՀ Ձյուդոյի առաջնությունում

Ձյուդոյի մեծահասակների ՀՀ առաջնությանը, որը կայացել է նախօրեին Երևանի «Դինամո» մարզադահլիճում արցախցի մարզիկ Կարեն Սարգսյանը գրավել է մրցանակային 2-րդ հորիզոնականը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնությանը նա 4 գոտեմարտից 3-ում փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որում հաղթանակը զիջելով մրցակցին, գրավեց 2-րդ տեղը։

Нет описания.

Մեզ հետ զրույցում՝ մարզիչ Արմեն Ադամյանը նշել է, որ այս արդյունքով Կարենը Սարգսյանն ընդգրկվել է ՀՀ Ձյուդոյի մեծահասակների հավաքականի կազմում։ Նրա խոսքով՝ Շուշիից բռնատեղահանված Կարեն Սարգսյանը Ստեփանակերտի «Ադամյան սամբո» ակումբի մարզիկներից է։

  • Կիսվել: