հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արարատ Վարդերեսյանը՝ ըմբշամարտի Մ17 Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Արարատ Վարդերեսյանը՝ ըմբշամարտի Մ17 Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Փոքր եզրափակիչ գոտեմարտում, նա ժամանակից շուտ 12-1 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Մաքսիմ Ռադիկին:
Սա հայ ըմբիշների երկրորդ մեդալն է Աշխարհի առաջնությունում:

Քիչ առաջ, ինչպես տեղեկացրել էինք, Աշխարհի չեմպիոն էր հռչակվել 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը:

  • Կիսվել: