«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից
«Արարատ-Արմենիան» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլը և մրցելույթները կշարունակի Եվրոպայի լիգայում։
«Արարատ-Արմենիան»-ն պատասխան խաղում 0։2 հաշվով պարտվեց սլովենական «Ցելեին»։ Առաջին հանդիպումը «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2։1 հաշվով:
83-րդ րոպեին Դուկուլին բացեց հաշիվը, իսկ երկու րոպե անց Վերբիչը խփեց «Ցելեի» երկրորդ գոլը։
«Արարատ-Արմենիան» այժմ կմասնակցի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆին:



