հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԵԱ

Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԵԱ

Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 5 հայ ըմբիշներ։
Նրանցից ​130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը հաղթել է շվեյցարացի և ռուս ըմբիշներին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։

​Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել էր 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ՝ թիմային պայքարում զբաղեցնելով երրորդ տեղը։

  • Կիսվել: