Առաջին տեղում՝ ընտանիքը. Մխիթարյանը որդու հետ լուսանկար է հրապարակել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեխաների պաշտպանության միջազգային օրը առաջին անգամ որդու՝ Համլետի հետ լուսանկար է հրապարակել։
«Առաջին տեղում՝ ընտանիքը։ Շնորհավո՜ր, երեխաների պաշտպանության միջազգային օր»,-գրել է Մխիթարյանը: