երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Առաջին համարը հենց այնպես չէ գրված է իմ անվան կողքին. Արման Ծառուկյան

Առաջին համարը հենց այնպես չէ գրված է իմ անվան կողքին. Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը կրկին անդրադարձել է իր քաշային կարգում ստեղծված իրավիճակին, գրում է armsport.am-ը:

«Առաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին (նկատի ունի UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակը)։ Չեմպիոնական գոտին այս պահին պարզապես ձևականություն է», — գրել է Ծառուկյանը սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ 2026 թվականի հունվարի 25-ին։

Այնուհետև, ըստ UFC-ի նախագահ Դանա Ուայթի, մենամարտի հաղթողը կհանդիպի նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ, որն անձնական խնդիրների պատճառով կարճատև դադար է վերցրել։

  • Կիսվել: