հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ԱՊԼ․ Հալանդի դուբլն օգնեց Ման Սիթիին հաղթել ՄՅՈւ-ին

ԱՊԼ․ Հալանդի դուբլն օգնեց Ման Սիթիին հաղթել ՄՅՈւ-ին

«Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի տնային խաղում, գրում է armsport.am-ը:

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:0 հաշվով։ «Սիթիի» կազմում դուբլ ձևակերպեց Էրլինգ Հալանդը, ևս մեկ գոլ խփեց Ֆիլ Ֆոդենը։

 

Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Մանչեսթեր Յունայթեդը» 4 միավորով գտնվում է 14-րդ տեղում։

Հաջորդ տուրում «Սիթին» սեպտեմբերի 21-ին արտագնա խաղում կմրցի «Արսենալի» հետ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ օր առաջ կընդունի «Չելսիին»։

Գոլերը ԱՅՍՏԵՂ

  • Կիսվել: