չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԱՊԼ․ «Արսենալը» հաղթեց «Բերնլիին», ՄՅՈւ-ն փրկվեց պարտությունից

ԱՊԼ․ «Արսենալը» հաղթեց «Բերնլիին», ՄՅՈւ-ն փրկվեց պարտությունից

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի առաջնության 10-րդ տուրում արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Բերնլիին»։

 

Հաշիվը 14-րդ րոպեին բացեց Վիկտոր Յոկերեշը՝ օգտվելով Գաբրիել Մագալյաեսի փոխանցումից։ 35-րդ րոպեին Դեկլան Ռայսը կրկնապատկեց լոնդոնցիների առավելությունը՝ այս անգամ Լեանդրո Տրոսարի փոխանցումից։

«Արսենալը» բոլոր մրցաշարերում իր հաղթական շարքը հասցրեց 9 խաղի։ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում թիմը զբաղեցնում է առաջին տեղը՝ 25 միավորով։ «Բերնլին» ունի 10 միավոր և գտնվում է 17-րդ հորիզոնականում։

 

Հաջորդ տուրում «Արսենալը» կխաղա «Սանդերլենդի» դեմ, իսկ «Բերնլին» կմրցի «Վեսթ Հեմի» հետ։

​Նույն տուրում «Նոթինգհեմ Ֆորեստը» սեփական դաշտում 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Տանտերերից գոլերի հեղինակ դարձան Մորգան Գիբս-Ուայթը և Նիկոլո Սավոնան, իսկ հյուրերից աչքի ընկան Կազեմիրոն ու Ամադ Դյալոն։

Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրեց ԱՊԼ-ում իր երեքխաղյա հաղթական շարքը և 17 միավորով հինգերորդ տեղում է։ «Նոթինգհեմ Ֆորեստը» ունի 6 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։

  • Կիսվել: