ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՊՀ-ում հաշմանդամություն ունեցող երեխաների համար սպարտակիադա կանցկացնեն

ԱՊՀ-ում հաշմանդամություն ունեցող երեխաների համար սպարտակիադա կանցկացնեն

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդն այսօրվա նիստում հավանություն է տվել Հաշմանդամություն ունեցող երեխաների համար սպարտակիադա հիմնելու մասին որոշման նախագծին:
Վերջնական որոշումը կկայացվի հունիսի 8-ին Սոչիում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:
 
«Սպարտակիադայի կանոնավոր անցկացումը թույլ կտա ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգված պարապմունքների մեջ ներգրավել հաշմանդամություն ունեցող անձանց», - նիստի ժամանակ ասելէ Ռուսաստանի սպորտի փոխնախարար Ալեքսեյ Մորոզովը:
 
Նրա խոսքով՝ սպարտակիադա նախատեսվում է անցկացնել չորս տարին մեկ։ Ձմեռային առաջին մրցումները նախատեսված է անցկացնել 2024 թվականին, ամառային մրցումները՝ 2026 թվականին:
Սամարղանդում այսօր կայացել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը։ Դրան մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

  • Կիսվել: