չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Անի Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ ռինգում

Անի Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ ռինգում

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ ռինգում:

Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում Անի Հովսեփյանը իր անդրանիկ մենամարտում ուժերը չափեց Սերբիայից Քսենյա Մեդիկի հետ ու առավելության հասավ նրա նկատմամբ:

Անի Հովսեփյանը կանանց հավաքականի միակ անդամն է այս պահին պրոֆեսիոնալ ռինգում ու անկախ Հայաստանի միակ Եվրոպայի չեմպիոնը կանանց բռնցքամարտում:

  • Կիսվել: