հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անհարմար եմ զգում, որ պարտվեցինք, երկրպագուները հիանալի էին. Պետրակով

Անհարմար եմ զգում, որ պարտվեցինք, երկրպագուները հիանալի էին. Պետրակով

«Մթնոլորտը հիանալի էր, երկրպագուներն իսկապես ֆանտաստիկ աջակցություն ցույց տվեցին: Անհարմար եմ զգում այս պարտության համար: Ներողություն եմ խնդրում պարտության համար»:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

Մարզչին հարցրել են նաև այն մասին, թե ինչը հետագայում կփոխեր Հայաստանի հավաքականում. «Այդ մասին պետք է մտածել: Մտադիր եմ հնարավորություն տալ երիտասարդներին: Թե ինչ փոփոխություններ կլինեն, ցույց կտա ժամանակը: Շատ կարևոր է, որ ֆուտբոլիստների կողմից վստահություն լինի: Հանդերձարանում էլ տղաներին ասացի, որ եթե վստահենք իրար, կկարողանանք արդյունքի հասնել: Ամեն դեպքում, ես իմ ճամպրուկները միշտ պատրաստ եմ պահում»:

Հիշեցնենք՝ մեր ընտրանին 1-2 հաշվով զիջել է Թուրքիայի թիմին Եվրո-2024-ի մեկնարկային խաղում:

 

  • Կիսվել: