երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ Լատինական Ամերիկայի Չեմպիոնների Լիգայի խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ

Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ Լատինական Ամերիկայի Չեմպիոնների Լիգայի խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներ ունենալ արգենտինական «Օբրաս Սանիտարիասում»:

Լատինական Ամերիկայի Չեմպիոնների Լիգայի շրջանակում կայացած «Ունիվերսիդադ դե Կոնսեպսոնի» դեմ խաղում Մկրտչյանը վաստակել է 24 միավոր, 5 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում՝ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։

Հանդիպումն ավարտվել է 75-93՝ ի օգուտ «Օբրասի»:

  • Կիսվել: