ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքական. Ge Globo

Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքական. Ge Globo

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի հրավիրվի Բրազիլիայի ազգային հավաքական առաջիկա խաղերի համար, հայտնում է Ge Globo-ն, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «սելեսաոյի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է Վինիսիուսին չհրավիրել առաջիկա հանդիպումների համար։ Նշենք, որ Վինիսիուսը պետք է բաց թողնի Չիլիի դեմ խաղը որակազրկման պատճառով, սակայն Անչելոտին չի ցանկանում նրան օգտագործել նաև Բոլիվիայի դեմ խաղում։

Նշվում է, որ Անչելոտին մտադիր է Վինիսիուսին լրացուցիչ հանգիստ տրամադրել։ Բրազիլիան ԱԱ-2026-ի ընտրական փուլի վերջին երկու խաղերը կանցկացնի սեպտեմբերին։ Չիլիի հետ խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին, իսկ Բոլիվիայի հետ՝ սեպտեմբերի 10-ին։

 

  • Կիսվել: