կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ամեն ինչ շատ գեղեցիկ է կազմակերպված՝ Օլիմպիական ստանդարտով․ Ֆրանսիայի ծանրամարտի թիմի ղեկավարը՝ երևանյան առաջնության մասին

Ամեն ինչ շատ գեղեցիկ է կազմակերպված՝ Օլիմպիական ստանդարտով․ Ֆրանսիայի ծանրամարտի թիմի ղեկավարը՝ երևանյան առաջնության մասին

Ծանրամարտի Ֆրանսիայի թիմը, որն այս օրերին Երևանում մասնակցում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, ջերմ հյուրընկալության է արժանացել Հայաստանի մայրաքաղաքում․ Ֆրանսիայի ծանրամարտի թիմի ղեկավար Առնո Ֆերարին բարձր է գնահատում նաև երևանյան առաջնության կազմակերպվածության մակարդակը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում  նա նշում է, որ Հայաստանը հայտնի երկիր է ծանրամարտի ասպարեզում՝ կարծիք հայտնելով, որ ծանրամարտը Հայաստանում թիվ մեկ սպորտն է։ «Մենք առաջին անգամ ենք Հայաստանում։ Շատ ուրախ ենք, որովհետև Հայաստանում ծանրամարտը թիվ մեկ սպորտն է։ Շատ ջերմ հյուրընկալության ենք արժանացել, ամեն ինչ շատ գեղեցիկ է կազմակերպված՝ Օլիմպիական ստանդարտով»,- ասաց Ֆրանսիայի թիմի ղեկավարը։

Ֆերարիի խոսքով` Ֆրանսիայի պատվիրակության անդամները Երևանում իրենց շատ լավ են զգում և ուրախ են Հայաստանը բացահայտելու հնարավորության համար։

Նա խոսեց նաև Հայաստանի և Ֆրանսիայի մտերիմ հարաբերությունների մասին ու հիշեց, որ ժամանակին Ֆրանսիայի դրոշի ներքո հայ ծանրորդ է ելույթ ունեցել․ խոսքը Խաչատուր Քյափանակցյանի մասին է:

  • Կիսվել: