երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ալոնսոն համապատասխանում է Ռեալի մարզչի դերին․ Անչելոտի

Ալոնսոն համապատասխանում է Ռեալի մարզչի դերին․ Անչելոտի

Կառլո Անչելոտին կարծում է, որ Խաբի Ալոնսոն «Ռեալին» համապատասխան մարզիչ կլիներ։

«Ես երախտապարտ եմ Խաբիին, նա շատ տպավորիչ էր որպես խաղացող: Նա ֆանտաստիկ մարզչական կարիերա է կառուցում, քանի որ դրա համար ունի կատարյալ որակներ:

Ինձ շատ է դուր գալիս նա որպես մարզիչ, նա նրանցից է, որոնք ինձ ամենաշատն են տպավորում Տիագո Մոտտայի հետ միասին։

Խաբին հարմար է «Ռեալը» մարզելու համար, քանի որ նա գիտի ակումբը և նրան շատ են սիրում այստեղ»,- մադրիդցիների մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք՝ Անչելոտին մարզել է Ալոնսոյին «Ռեալում» և «Բավարիայում», գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: