հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ալկարասը նվաճեց US Open-ի տիտղոսը եւ դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ

Ալկարասը նվաճեց US Open-ի տիտղոսը եւ դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճեց Նյու Յորքում ավարտված ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 6:2, 3:6, 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիներին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 42 րոպե։

Այս մրցաշրջանում Ալկարասը նվաճեց 7-րդ տիտղոսը եւ կվերադարձնի աշխարհի առաջին ռակետի դիրքը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 90 միլիոն դոլար էր։

Ալկարասը նվաճեց 6-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Անցած տարի US Open-ում հաղթել էր Սիները։

  • Կիսվել: