կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ալբերտ Վարդանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Ալբերտ Վարդանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

 

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչում Ալբերտը 2-7 հաշվով պարտվել էր իրանցի Ֆարդին Հեդայաթին: Վերջինս հասել է եզրափակիչ՝ հնարավորություն ընձեռելով մեդալի համար պայքարելու նաև հայ ըմբիշին: Վաղը Ալբերտը սփոփիչ գոտեմարտում կհանդիպի ղազախ Ջոհար Ուզարովի հետ:

  • Կիսվել: