«Ալաշկերտը» պարտության մատնեց «Նոային»
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրի խաղում չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» հյուրընկալվեց «Ալաշկերտին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։
11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց նիգերիացի կիսապաշտպան Օլավալե Ֆարայոլան։ 42-րդ րոպեին դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն։
«Ալաշկերտը» 4 խաղից հետո 9 միավորով երկրորդն է, «Նոան» անցկացրել է 3 խաղ եւ 6 միավորով 5-րդն է։


