«Ալաշկերտն» ուժեղ էր «Գանձասարից»
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալեց «Գանձասարին» եւ հաղթեց 2:0 հաշվով։
Գոլերը խփեցին կիսապաշտպաններ Կարեն Նալբանդյանը եւ Էդգար Փիլոյանը։
«Ալաշկերտը» 6 խաղից հետո 15 միավորով առաջատարն է, «Գանձասարը» (7 խաղ) 8-րդն է՝ 6 միավոր։
Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Ալաշկերտ» - «Գանձասար»՝ 2:0
Կարեն Նալբանդյան, 15, Էդգար Փիլոյան, 78


