հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
«Ալաշկերտ»-ն արտագնա խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին

«Ալաշկերտ»-ն արտագնա խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտ»-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտ»-ին հաջողվեց երեք գնդակ ուղարկել «բանակայինների» դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: 

«Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան Կայո Էնրիկեն, Մոմո Տուրեն ու Կարեն Նալբանդյանը, իսկ ԲԿՄԱ-ի գնդակը խփեց Նարեկ Հովհաննիսյանը:

Այս տուրի շրջանակներում սեպտեմբերի 14-ին կկայանան նաև «Ուրարտու»- «Արարատ-Արմենիա», «Նոա»- «Փյունիկ» հանդիպումները:

  • Կիսվել: