Ախալքալաքի մարզիկները Իտալիայից վերադառնում են ոսկե մեդալներով
Նոյեմբերի 13-14-ը Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցավ քիքբոքսինգի, բռնցքամարտի եւ MMA-ի աշխարհի առաջնություն, որին մասնակցեց Ախալքալաքից երեք մարզիկ՝ Սարգիս Տոնականյանը, Արտյուշ Այվազյանը եւ Վարազդատ Հակոբյանը։ Նրանց մարզիչը Սերգեյ Տոնականյանն է, գրում է akhaltskha.net-ը:
15 ամյա Սարգիս Տոնականյանը եւ 14 ամյա Արտյուշ Այվազյանը նվաճել են պատվավոր առաջին հորիզոնականներ եւ իսկ 13 ամյա Վարազդատ Հակոբյանը զբաղեցրել է 2֊րդ հորիզոնական։ Մարզիչ Սերգեյ Տոնականյանը շնորհավորում է սաներին եւ շնորհակալություն հայտնում բոլորին, ովքեր աջակցել են իրենց՝ հանձինս Ախալքալաքի քաղաքապետարանի։
Նշենք՝ Միլանում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը Ջավախքի մարզիկները հանդես եկան Վրաստանի դրոշի ներքո եւ վերադառնում են փայլուն արդյունքներով։