Աղոթեք Հայաստանի համար. էդգար Բաբայանը ցուցադրել է մարզաշապիկի տակ արված գրառումը
Դանիայի առաջության 10-րդ տուրում «Ռանդերսը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է «Սիլկեբորգին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը խաղադաշտ է դուրս եկել 79-րդ րոպեին: Խաղից հետո հայ ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել ինստագրամում և գրառում կատարել:
«Շատ շնորհակալ եմ աջակցության համար: Աղոթեք Հայաստանի համար: 3 միավոր, և գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը»,-գրել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ վաղը Էդգար Բաբայանը կմիանա Հայաստանի հավաքականին, որը այս օրերին հավաք է անցկացնում Երևանում։