Աղաջանյանը, Տերտերյանը, Գրիգորյանը մեկնարկել են հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանի հավաքականի ևս 5 ներկայացուցիչներ։
60կգ․ քաշային Սուրեն Աղաջանյանը մեկնարկային գոտեմարտում, 1 րոպե 37 վայրկյանում մաքուր հաղթանակ է տարել իտալացի Տոմասսո Բոսիի նկատմամբ։ 72կգ․ քաշային Գասպար Տերտերյանը 6-0 հաշվով հաղթել է շվեդ Հենրիկ Դահլենին, իսկ Սամվել Գրիգորյանը առավելության է հասել սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։


