Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց բացահայտ առավելությամբ. Ըմբշամարտի ԱԱ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի երկու ներկայացուցիչներից հաղթանակով մեկնարկեց Ռուդիկ Մկրտչյանը:
Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը 1/16 եզրափակիչում ժամանակից շուտ առաջին մրցափուլում 8:0 հաշվով հաղթանակ տարավ հարավկորեացի Հիոկջին Ջեոնինի նկատմամբ եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը պարտվեց մեկնարկում: 77 կգ քաշայինների որակավորման 1/32 եզրափակիչում 2022 թվականի Եվրոպայի չեմպիոնը մրցեց Եվրոպայի փոխչեմպիոն, հունգարացի Զոլտան Լեւայի հետ եւ պարտվեց 3:3 հաշվով՝ մրցակցի վերջին միավորի առավելությամբ:
Եթե հունգարացի ըմբիշին հաջողվի դուրս գալ եզրափակիչ, Մալխաս Ամոյանը պայքարը շարունակելու հնարավորություն կստանա: