շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱԱ․ Ռինգ դուրս կգան Ռուսլան Ասլիկյանը, Նարեկ Մանասյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը

ԱԱ․ Ռինգ դուրս կգան Ռուսլան Ասլիկյանը, Նարեկ Մանասյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մայիսի 8-ին մեկնարկային մենամարտը կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ասլիկյանը։ 54 կգ քաշային 1/16 եզրափակիչում նա մրցակիցը կլինի Վենեսուելայի ներկայացուցիչ Սեգունդո Ֆինոլ Ռիվասը։

Երկրորդ մենամարտը կանցկացնի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը։ 92 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում նրա կմենամարտի իրանցի Պուրիա Ամիրիի հետ։

Ասլիկյանի եւ Մանասյանի մենամարտերը ցերեկային մրցահերթում են, որ կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ից։

Երեկոյան մրցահերթում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը կանցկացնի երկրորդ մենամարտը։ 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի թուրք Հական Կոչը։

  • Կիսվել: