հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱԱ-2027-ի ընտրական փուլ. Հայաստանի կանանց հավաքականն անհաջող մեկնարկ գրանցեց

ԱԱ-2027-ի ընտրական փուլ. Հայաստանի կանանց հավաքականն անհաջող մեկնարկ գրանցեց

Հայաստանի կանանց ազգային հավաքականն անհաջող մեկնարկ գրանցեց 2027 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման մրցաշարում: C լիգայի 6-րդ խմբի անդրանիկ տուրի շրջանակներում մեր թիմն արտագնա խաղում մրցեց Ղազախստանի ընտրանու հետ՝ կրելով պարտություն 0:3 հաշվով, գրում է armsport.am-ը:

Դաշտի տերերին հաղթանակ պարգևեցին Ալեքսանդրա Բուրովայի (35-րդ րոպե), Անելիա Մամիրովայի (76-րդ րոպե) և Բիբիգուլ Նուրուշևայի (79-րդ րոպե) հեղինակած գոլերը:

Արտակ Ադամյանի սաները ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ. ապրիլի 14-ին մեր ընտրանին կհյուրընկալի Բելառուսի թիմին:

Ավելի ուշ՝ ամռանը, Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երկու հանդիպում. հունիսի 5-ին Երևանում կկայանա Ղազախստանի դեմ պատասխան խաղը, իսկ հունիսի 9-ին մեր ֆուտբոլիստուհիները հյուրընկալվելիս կմրցեն Բելառուսի հետ:

  • Կիսվել: