ԱԱ-2026․ Եվրոպական գոտու փլեյ-օֆֆի վիճակահանության զամբյուղները
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության զամբյուղները։
16 հավաքականները պայքարը կշարունակեն 4 ուղեգրերի համար կիսաեզրափակիչում եւ եզրափակիչում։
Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին։
Առաջին զամբյուղ․ Իտալիա, Դանիա, Թուրքիա, Ուկրաինա։
Երկրորդ զամբյուղ․ Լեհաստան, Ուելս, Չեխիա, Սլովակիա։
Երրորդ զամբյուղ․ Իռլանդիա, Ալբանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Կոսովո։
Չորրորդ զամբյուղ․ Շվեդիա, Ռումինիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հյուսիսային Իռլանդիա։
Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 26-ին, 4 եզրափակիչները՝ մարտի 31-ին։


