ԱԱ-2025. Մրցահարթակ դուրս կգա Աննա Ամրոյանը
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 8-ին Հայաստանն ունի մեկ մասնակից: Կանանց 77 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը:
Աննա Ամրոյանը մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ամրոյանը 76 կգ քաշային կարգում երկամարտի 231 կգ արդյունքով առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն (100+131):
Աննա Ամրոյանը կմասնակցի 77 կգ քաշայինների B խմբի պայքարում, որտեղ կմրցի 11 ծանրորդ: Ամրոյանի նախնական հայտը երկամարտում 240 կգ է, որն ամենաբարձրն է այս խմբում:
Աննա Ամրոյանի մասնակցությամբ պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
Հայաստանի հավաքականը դեռեւս երկամարտի մեդալ չի նվաճել: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմից փոքր արծաթե մեդալ է նվաճել միայն Սոռ Սահակյանը (71 կգ):
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 մարզիկով է կմասնակցում աշխարհի առաջնությունյանը: Տղամարդկանց պայքարում կլինեն նաեւ Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ 110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):
Հոկտեմբերի 10
110 կգ - Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան` 21:30
Հոկտեմբերի 11
+110 կգ - Վարազդատ Լալայան` 18:00


