ԱԱ-2025. Մալխաս Ամոյանը մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը եւ գերծանր քաշային Ռազմիկ Քուրդյանը հաղթանակով են մեկնարկել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում մրցեց Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության կրկնակի չեմպիոն, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով:
1/8 եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն լեհ Մատեուս Բերնատեկը:
130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը որակավորման փուլում 1:1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Բեկա Կանդելակիին:
82 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանը 3:12 հաշվով պարտվեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ադլետ Տիուլուբաեւին:


