ԱԱ-2025. Արսեն Հարությունյանի երկրորդ հաղթանակը՝ 13:8
Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Արսեն Հարությունյանը լարված պայքարում հաղթեց եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, գրում է sport.news.am-ը:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Մունխ Բատխույագի հետ եւ համառ պայքարում հաղթեց 13:8 հաշվով:
Եվրոպայի քառակի չեմպիոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 2 րոպեում 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Աբրամովի նկատմամբ:
Աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը մրցագորգ դուրս կգա նաեւ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը 1/16 եզրափակիչում կմրցի Իրանի ներկայացուցիչ, Յոնես Էմամիչողայի հետ:


