շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
6 հայ շախմատիստ 1,5 միավոր է զիջում միանձնյա առաջատարին. շախմատի ԵԱ

6 հայ շախմատիստ 1,5 միավոր է զիջում միանձնյա առաջատարին. շախմատի ԵԱ

Կայացել է շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 8-րդ խաղափուլը:

8-րդ տուրի իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը: Ոչ-ոքի արդյունք են գրանցել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Արմեն Բարսեղյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը:

Առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովն է, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 5.5 միավոր:

  • Կիսվել: