ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
4 բրոնզե մեդալ և եզրափակիչի հույս․ հայ բռնցքամարտիկների արդյունքները ԱԱ-ում

4 բրոնզե մեդալ և եզրափակիչի հույս․ հայ բռնցքամարտիկների արդյունքները ԱԱ-ում

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները 4 բրոնզե մեդալով, գրում է armsport.am-ը:

Կիսաեզրափակիչում պարտություն են կրել և պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել՝

Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ)
Արթուր Բազեյանը (60 կգ)
Հովհաննես Բաչկովը (67 կգ)
Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)
Հատկանշական է, որ տիտղոսակիր Հովհաննես Բաչկովը նվաճել է Աշխարհի առաջնությունների իր 5-րդ բրոնզե մեդալը, իսկ մյուս երեք մարզիկների համար սա առաջին նմանատիպ հաջողությունն է կարիերայում:

Ոսկե մեդալի համար պայքարը շարունակում է միայն գերծանրքաշային Դավիթ Չալոյանը, ով եզրափակիչի ուղեգրի համար կմենամարտի այսօր՝ դեկտեմբերի 11-ին։

  • Կիսվել: