չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
 2025 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է

2025 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է

Հոկտեմբերի 5-ից 14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված 2025 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է: Այս մասին հայտնել է ֆեդերացիան:

Առաջնությանն ընդհանուր մասնակցել են 36 թիմ:

Կանանց հավաքականի կազմում հանդես են եկել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:

Մեր տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը: Ընդհանուր մասնակցել է 40 թիմ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը:

Կանանց առաջնությունում հաղթող է դարձել Լեհաստանի հավաքականը, իսկ տղամարդկանց առաջնությունում՝ Ուկրաինայի հավաքականը։

  • Կիսվել: