2-1. Հայաստանը հաղթեց Իռլանդիային
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն, գրում է armsport.am-ը:
Հանդիպման հաշիվը 45+1-րդ րոպեին բացեց Էդուարդ Սպերցյանը, դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Այդ գոլը Սպերցյանի համար 10-րդն էր հավաքականի կազմում և 3-րդը՝ Իռլանդիայի դեմ խաղերում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը կրկին ճնշում գործադրեց, և 51-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսը կրկնապատկեց հաշիվը՝ երկու տարվա դադարից հետո խփելով իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։
Հյուրերի միակ գոլը 57-րդ րոպեին հեղինակեց Էվան Ֆերգյուսոնը։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ փոխարինման դուրս եկած Արթուր Սերոբյանը խփեց մեր ընտրանու 3-րդ գոլը, սկայան մրցավար այն չեղարկեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։
Այսպիսով, երկու տուրերից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցնում է F խմբի երկրորդ հորիզոնականը։
ԱԱ-2026-ի որակավ-որման F խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


