15-ամյա Մաքս Դոումենը՝ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացող
Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» անգլիացի եզրային հարձակվող Մաքս Դոումենը 15 տարեկան եւ 308 օրականում դարձավ Չեմպիոնների լիգայի հանդիպման մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։
«Սլավիայի» դեմ չորրորդ տուրի խաղում (3:0) Դոումենը փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին։
Դոումենը գերազանցեց Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող Յուսուֆա Մուկոկոյի (16 տարեկան եւ 18 օրական) եւ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի (16 տարեկան եւ 68 օրական) տարիքային ռեկորդները Չեմպիոնների լիգայում։


