ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
13-ամյա Տիգրան Համբարձումյանը և 17-ամյա Մենուա Հակոբյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետներ

13-ամյա Տիգրան Համբարձումյանը և 17-ամյա Մենուա Հակոբյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետներ

Պատանի շախմատիստներ Տիգրան Համբարձումյանին և Մենուա Հակոբյանին շնորհվել են  ՖԻԴԵ-ի վարպետի կոչումներ: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«ՖԻԴԵ-ն 13-ամյա շախմատիստ Տիգրան Համբարձումյանին շնորհել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում:

Տիգրան Համբարձումյանի ներկայիս վարկանիշը կազմում է 2351 կետ։

ՖԻԴԵ-ն վարպետի կոչում է շնորհել նաև 17-ամյա շախմատիստ Մենուա Հակոբյանին։  

Մենուա Հակոբյանի ներկայիս վարկանիշը կազմում է 2387 կետ»,- նշել են ֆեդերացիայից։

  • Կիսվել: