10-ամյա Աշոտ Ավետիսյանը՝ Ավստրիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Աշոտ Ավետիսյանը դարձել է միանձնյա հաղթող Ավստրիայում անցկացված «Schach Tirol Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի Բ խմբում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշվում է, որ 10-ամյա շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բարելավել իր միջազգային վարկանիշը 152 կետով:


