ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանում և մետրոյի որոշ կայաններում պայթուցիկ ոչինչ չի հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայանում և մետրոյի որոշ կայաններում պայթուցիկ ոչինչ չի հայտնաբերվել

ՀՀ ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից տեղազննման աշխատանքների արդյունքում Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Չարբախ», «Շենգավիթ», «Բաղրամյան» կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 
 
Մետրոպոլիտենի մյուս կայարաններում տեղազննման աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 10:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
 
Ավելի ուշ ռումբի մասին ահազանգ եղավ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասին։

  • Կիսվել: