չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զովունիում վարորդը Mercedes-ով բախվել է կայանված ГАЗель-ին. ГАЗель-ի վրայից գազաբալոնները պոկվել ու շպրտվել են

Զովունիում վարորդը Mercedes-ով բախվել է կայանված ГАЗель-ին. ГАЗель-ի վրայից գազաբալոնները պոկվել ու շպրտվել են

 Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանի կողմից  նյութեր են նախապատրաստվում հունիսի 25-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 18:25-ի սահմաններում Զովունի գյուղի կենտրոնական փողոցում՝ հուշարձանի դիմաց, Քանաքեռավան գյուղի բնակիչ,  31-ամյա Արթուր Օսեյանը իր վարած Mercedes մակնիշի  ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Սարգսյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող բեռնատար ГАЗель-ին:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Բախման հետևանքով ГАЗель-ի վրայից գազաբալոնները պոկվել ու շպրտվել էին ու, բարեբախտաբար, չեն պայթել: 

  • Կիսվել: