կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զորական բնակավայրի կիսակառույց շինությունում հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու դի

Զորական բնակավայրի կիսակառույց շինությունում հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու դի

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում  շինություն է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ հրշեջների ժամանումը շինությունում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Հրշեջները մարելով կրակը այնտեղ հայտնաբերել են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 54-ամյա Սուրեն Մ․-ի դին։

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: